Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Կյանքը ավելի է թանկանում Հայաստանում

Կյանքը ավելի է թանկանում Հայաստանում
08.07.2013 | 18:17

Երեկ Իջևան -Երևան երթուղու վարորդը ճանապարհին դժգոհում էր` իշխանություններից, հայաստանյան իրավիճակից, գների բարձրացումից. «Մեր գազը էսօրվանից թանկացավ: Մի բալոնի մեջ չորս հարյուր դրամ տարբերություն ա տալիս»: Հետո քանի որ «ռայկոմ»-ի կանգառում տակդիրներին վաղուց հրաժեշտ տված որոշ մանկամիտներ «շլանգով» ջուրը պզզացնում էին սրա-նրա վրա, տաքսիով տուն հասա: Տաքսու վարորդն էլ դժգոհեց. «Տաքսի սկսել են քիչ նստել, նստելուց էլ անընդհատ հաշվիչին են նայում, թե ինչքան գրեց: Գազն ու լույսն էլ թանկանում ա, չգիտեմ ինչ ա լինելու: Քիչ ա մնում գնամ ստեղից, հոգնել եմ»:
Այսօր Հայաստանի փոխադրող կազմակերպությունների միության համանախագահ Վարդան Փանոսյանը և Հանրային խորհրդի տրանսպորտի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը ասուլիսին հայտարարել են, թե հասարակական տրանսպորտը սպասարկող ընկերությունները պատրաստվում են գործադուլ անել, եթե մոտակա մեկ-երկու ամիսներին չլուծվեն գազի թանկացման և դիզվառելքի հետ կապված իրենց խնդիրները: Ասվել է, թե փոխադրող կազմակերպությունները գնում են լուծարման, որ իրենք չեն ցանկանում ուղեվարձը բարձրացնել, սակայն ստիպված կլինեն գործադուլ անել, և որ վարորդները օրական աշխատում են 14-16 ժամ, բայց չեն կարողանում իրենց սոցիալական կարիքները հոգալ: Ասվել է նաև, թե իբր երթուղիների գծատերերը վնասով են աշխատում:
Հիմա` փոխադրողների ասուլիսը ինչի համար է եղել: Ասվել է` եթե կառավարությանը չհամաձայնի ուղեվարձը բարձրացնելու առաջարկին, տրանսպորտի աշխատողները գործադուլ են անելու: Չենք ուզում, բայց ստիպված ենք` մոտավորապես էսպես: Կառավարությունը մեկ ամիս հետո կասի, թե ուսումնասիրեցինք ու տեսանք, որ տրանսպորտային աշխատողները իսկապես վնասով են աշխատում, որոշեցինք ընդառաջ գնալ նրանց պահանջին, և ուղեվարձը կբարձրանա: Այսօր ասվել է, թե դեռևս 2008-ի հաշվարկներով երթուղայինների ուղեվարձը կազմել է 138 դրամ, իսկ հիմա այդ թիվը կրկնապատկվել է: Այսինքն` ստացվում է, որ փոխադրողների հաշվարկով երթուղայինի ուղեվարձը այսօր կազմում է 276 դրամ: Եթե սա ճիշտ է, ապա արտագաղթողների թիվը կտրուկ կբարձրանա: Իշխանություները մտածելու բան ունեն` ընդառա՞ջ գնան փոխադրողների ցանկությանը, թե՞ Հայաստանի սահմանները ավելի «լայն բացեն»:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 892

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ